Հասարակություն

iPhone-ի օգտատերերը հայտնել են իրենց բողոքները

iPhone-ին կասկածում են օգտատերերին հետևելու մեջ:

iPhone-ի օգտատերերը վերջերս  նկատել են, որ իրենց սարքերը ներբեռնում են ինտերնետ տրաֆիկի գիգաբայթերը, որոնք ֆիքսվել են հեռախոսի կարգավորումներում: Քանի որ ջնջված հավելվածները չպետք է կիրառեն տվյալները, այս փաստը զարմացրել է օգտատերերեին։

MacRumors ֆորումի օգատերերից մեկը ասել է․

«Կնոջս սմարթֆոնը ամեն օր մոտ մեկ գիգաբայթ տվյալ է ներբեռնում: Երբ ես փակեցի և կրկին բացեցի կարգավորումները, այդ ցուցանիշը հասավ մինչև 900 մեգաբայթի»։

Ի վերջո պարզվել է, որ տարբեր դեպքերում ինտերնետ տվյալների ծավալը տատանվել է մի քանի մեգաբայթերից մինչեւ մի քանի տասնյակ գիգաբայթ:

Նշենք, որ օգտատերերի բողոքների մասին հայտնել է Forbes ամսագիրը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ