Apple կորպորացիան հայտարարել է հասույթի և շահույթի եռամսյակային նվազման մասին: Տեղեկացնում է The Wall Street Journal-ը: Նաև նշվում է, որ iPhone-ի վաճառքը նվազել է 17%-ով:
2019թ. առաջին երեք ամիսներին շահույթը կրճատվել է 16%-ով` մինչև 11․56 մլրդ դոլար, իսկ հասույթը` 5%-ով` մինչև 58․02 մլրդ դոլար:
Սա առաջին դեպքն է, երբ առանցքային ցուցանիշները նվազում են երկու տարի շարունակ: Դա տեղի է ունենում iPhone-ի վաճառքների թույլ ֆոնին, այդ թվում` Չինաստանում: