fbpx
Աշխարհ

ԻՊ-ի մոտ 500 զինյալներ հանձնվել են սիրիական դեմոկրատական ուժերին

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մոտ 500 զինյալներ են հանձնվել սիրիական դեմոկրատական ուժերի (SDF) միավորներին, որոնց մեջ քրդերը գերակշռում են:

Նշվում է, որ զինյալները եղել են այն մարդկանց շարքերում, ովքեր հեռացել են սիրիա-իրանական սահմանի մոտ գտնվող Բաղուզ գյուղից, որը նախկինում օդային հարված էր ստացել ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի կողմից:

Ընդհանուր առմամբ, գյուղում, որը համարվում է Սիրիայում ԻՊ-ի վերջին անկլավը, 3,5 հազար մարդ է բնակվում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ