Սիրիայի Բաղուզ բնակավայրում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության նախկինում վերահսկած տարածքները անցել են «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կոչվող զինված խմբավորուման հսկողության տակ: Դրանք «Իսլամական պետության» վերջին տարածքներն էին: Այս մասին հայտնել է BBC-ն:
Նշենք, որ Սիրիայի դեմոկրատական ուժերի ջոկատները արդեն մի քանի ամիս է, ինչ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ավիացիոն աջակցությամբ ռազմական գործողություններ են իրականացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:
Բոլոր լուրերը
14:22 23.03.2019