Ի դեպ․ Իրադարձությունների անկանխատեսելի զարգացումները կարող են բերել Հայաստան եկող ուղիների խափանման

Հրապարակող՝

,

Ի դեպ․ Ինչպե՞ս կարող ենք առաջ գնալ, երբ ոչնչացնելու, պառակտելու, թշնամանք հրահրելու ճանապարհով ենք ընթանում

Ամենադիտվածներ

Իրանի շուրջ իրադարձությունների անկանխատեսելի զարգացումների հետևանքով պարենային անվտանգությունն ապահովելու մասին Հայկ Խանումյանն այսօր հետևյալ գրառումն է կատարել ֆեյսբուքյան էջում

Հայաստանի պարենային ապրանքների ոչ մեծ հատվածը գալիս էր Իրանի միջով, հիմնականում՝ բրինձ, շաքար, յուղեր, արևադարձային մրգեր, համեմունքներ, չոր մրգեր և ծովամթերք՝ Հնդկաստանից, Թաիլանդից, Էմիրություններից և այլն։ Իրանական պատերազմով պայմանավորված՝ այս ուղին ժամանակավորապես չի գործում։ Այս տարանցման հիմնական այլընտրանք Հնդկական օվկիանոս-Միջերկրական ծով-Սև ծով ճանապարհը 10-20 տոկոս կթանկացնի լոգիստիկան։ Էլ ավելի կմեծանա Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից եկող պարենի ներմուծումից։

Իրադարձությունների անկանխատեսելի զարգացումները կարող են բերել Հայաստան եկող միակ ուղիների խափանման/թանկացման/դժվարացման։ Այս սցենարներին հարկավոր է պատրաստ լինել՝ հաշվի առնելով Հայաստանում պարենային անվտանգության ցածր մակարդակը։ Կարծում եմ՝ կառավարությունը պետք է գնա որոշակի քայլերի․
-Պայմանավորվի/փոխառություններ տա ներմուծողներին հնարավորինս մեծ ծավալների պարենամթերք ներմուծելու համար (ալյուր, հացահատիկային մշակաբույսեր, այլ հատիկավորներ, ձեթ, շաքարավազ, կաթի փոշի և այլն),
-Լրացուցիչ միջոցառումներ անի գարնանացանի ուղղությամբ՝ նպատակ ունենալով կրկնապատկել ցորենի, գարու, խոտի տարբեր տեսակների ցանքսերը, ընդհուպ՝ ջրովի հողեր ունեցողներին պարտադրի ցանքաշրջանառություն, կոորդինացնի համատեղ գյուղատնտեսական աշխատանքների իրականացումը,
-Անասնակերի համար փոխառություններ տա անասնապահական/թռչնաբուծական տնտեսություններին և որոշակի թվով անասուններ ունեցող գյուղացիներին՝ անասունների/թռչունների թիվն ավելացնելու և ապակենտրոնացված կենդանի անձեռնամխելի պաշար ունենալու համար։ (Ճիշտ կլինի անասնակերի ներմուծումը կազմակերպվի կենտրոնացված ձևով՝ ցածր ինքնարժեք ունենալու համար և փոխառություններն էլ տրվեն անասնակերի տեսքով),
-Փոխառություններ տրվեն տնտեսվարողներին և ֆերմերներին՝ պահեստային հզորություններն ավելացնելու համար,
-Կառավարությունը պարտավոր է նաև վառելիքի ապակենտրոնացված լրացուցիչ պահեստներ ստեղծել։ Դա կարող է անել ներմուծող ընկերությունների հզորությունների ավելացման խրախուսման եղանակով։

Բայց միան կառավարությունը չէ, որ պետք է քայլեր անի։ Ընտանեկան տնտեսությունները ևս ակտիվ պետք է լինեն։

Հաշվի առեք, որ ֆորս մաժորի դեպքում մի քանի օրում խանութների պարենամթերքը, կենցաղային քիմիայի և այլ ապրանքներ արագ սպառվում են։ Հետևաբար ճիշտ կլինի, որ ընտանեկան տնտեսությունները ևս սկսեն պարենի և այլ անհրաժեշտ ապրանքների կուտակումը (3-6 ամսվա հաշվով՝ ըստ հնարավորությունների)։

Ամենաթարմ