Քաղաքականություն

Իրանում ՀՀ դեսպանը այցելել է ԻԻՀ Իսլամական խորհրդի մեջլիս

Իրանում ՀՀ Դեսպանությունը հայտնում է, որ օգոստոսի 12-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Ա․ Թումանյանն այցելեց ԻԻՀ Իսլամական խորհրդի մեջլիս, որտեղ հանդիպում ունեցավ Արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Մ. Զոլնուրի հետ:

Զրուցակիցները քննարկեցին երկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Անդրադարձ եղավ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրներին և այս համատեքստում Ա. Թումանյանը տեղեկություններ ներկայացրեց ս.թ հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական բախման մասին:

Քննարկվեցին կորոնավիրուսսային համավարակին, Իրանի նկատմամբ շարունակվող ամերիկյան պատժամիջոցների պայմաններում առևտրատնտեսական հարաբերությունների ներկա վիճակին և զարգացման հնարավորություններին վերաբերող մի շարք հարցեր:

Հատուկ անդրադարձ եղավ ԵԱՏՄ-Իրան համագործակցության ամրապնդմանը և այս առումով Հայաստան-Իրան հարաբերությունների առանձնահատուկ նշանակությանը:

Քննարկվեցին երկկողմ և տարածաշրջանային հարաբերություններին առնչվող մի շարք այլ հարցեր:

Ա.Թումանյանը և Մ.Զոլնուրը նշեցին միջխորհրդարանական համագործակցության խորացման անհրաժեշտությունը և այս իմաստով կարևորեցին խորհրդարանների ղեկավարների, մշտական հանձնաժողովների և բարեկամության խմբերի միջև փոխգործակցության ակտիվացումը։

https://www.facebook.com/armembiran/posts/4552818774743216?__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ