Իրանի իշխանությունները ձերբակալել են մի շարք քաղաքական գործիչների, ովքեր մեղադրվում են հունվարյան բողոքի ակցիաների մասնակիցներին աջակցելու մեջ։ Այս մասին հայտնում է Fars գործակալությունը, նշելով, որ ձերբակալվածները մեղադրվում են Իսրայելին և ԱՄՆ-ին աջակցելու, ինչպես նաև «ահաբեկչական գործողություններին» մասնակցելու մեջ։ Թեհրանի դատախազը հայտարարել է, որ այս քաղաքական և մեդիա հոսանքի անդամները արդարացրել են հունվարյան անկարգությունները, որոնք իշխանությունները անվանում են ահաբեկչական գործողություններ։
Գործակալության տվյալներով, խոսքը վերաբերում է Իրանի «Բարեփոխումների ճակատի» նախկին ղեկավար Ազար Մանսուրիին, ինչպես նաև Իրանի ԱԳՆ նախկին փոխնախարար Մոհսեն Ամինզադեին և երրորդ գումարման (1988-1992 թթ.) խորհրդարանի պատգամավոր Իբրահիմ Ասգարզադեին։ Նրանք մեղադրվում են երկրի անվտանգության վրա ազդելու և անկարգությունների կազմակերպման մեջ։
Հիշեցնենք, որ Իրանում բողոքի ցույցերը սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ ազգային արժույթի արժեզրկման պատճառով, սակայն հետագայում վերածվել են իշխանությունների դեմ ուղղված գործողությունների։

