Իրանի դատարանը իրանաբրիտանահպատակ Անուշե Աշուրիին դատապարտել է 12 տարվա բանտարկության, այդ թվում՝ «Մոսադ» իսրայելական հետախուզության հետ համագործակցության համար: Այդ մասին հայտնել է երկրի դատական իշխանության ներկայացուցիչ Ղոլյամհոսեյն Էսմայիլին:
«Անուշե Աշուրին ևս մեկ մեղադրյալ է, որը երկքաղաքացիություն ունի, այդ թվում՝ բրիտանական:
«Մոսադի» հետ կապերի և լրտեսության մեղադրանքով նա դատապարտվել է 10 տարվա, անօրինական դասախոսական գործունեության համար՝ 2 տարվա բանտարկության»,- Էսմայիլիի խոսքը մեջբերում է IRIB հեռուստառադիոընկերությունը:
Բացի այդ, նա հաստատել է 10 տարվա բանտային ժամկետը իրանա-բրիտանական ևս մեկ հպատակի՝ Արաս Ամիրի համար, որին նույնպես մեղադրել են լրտեսության մեջ։
