fbpx
Աշխարհ

Իրանցիները չեն խոնարհվում բռնապետերի առաջ․ Ռոհանի

Իրանի ժողովուրդը չի խոնարհվում խուլիգանների առաջ: Այս հայտարարությունը Ուրմիայում արել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ Այս մասին հաղորդում է Mehr-ը:

«Ճնշումը կարող է վատթարացնել պայմանները, սակայն իրանցիները չեն խոնարհվում բռնապետերի առաջ», – ասել է նա:

Նրա խոսքով՝ Իրանի ժողովուրդը հպարտանում է բազմաթիվ հաղթանակներով:

«Ինչպես այսօր տեսնում ենք, ամեն անգամ, երբ ԱՄՆ-ն Իրանին ուղղված սպառնալիքների համար ստիպված է լինելու ներողություն խնդրել միջազգային ճնշման պատճառով», – հավելել է նա:

Ռոհանին Ուրմիայում է Կարամ-Աբադ ամբարտակը բացելու համար: Նախագահն ընդգծել է, որ Իրանի տարբեր նահանգներում ներկայիս և ապագա նախագծերի բացումը հստակ և վճռական պատասխան է նրանց, ովքեր կարծում են, որ կարող են Իրանի մեծ ազգին ստիպել զիջել ճնշմանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ