fbpx
Աշխարհ

Իրանի և Ֆրանսիայի արտգործնախարարները հանդիպում են ունեցել

Իրանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Մոհամադ Ջավադ Զարիֆը և Ժան Իվ լը Դրիանը բանակցություններ են վարել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում: Այս մասին հաղորդում է TACC-ը։

Զարիֆը և լը Դրիանը կարծիքներ են փոխանակել երկկողմ համագործացության, Իրանի հետ միջուկային գործարքի հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային խնդիրների շուրջ: Նաև նշվում է, որ ՄԱԿ-ի ԳԱ-ի հարթակներում Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ է վարել Օմանի և Դանիայի արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավարի հետ:

Ավելի վաղ ԱՄՆ-ի իշխանությունները այցագրեր են տրամադրել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին և այդ երկրի ԱԳ նախարարին՝ այցելելու ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջան, որն ընթանում է Նյու Յորքում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ