fbpx
Աշխարհ

Իրանի գերագույն առաջնորդը կոշտ քննադատության է ենթարկել Իսրայելին օգնող մահմեդական երկրներին

Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին խստորեն դատապարտել է իսլամական աշխարհի կառավարություններին, որոնք «պաղեստինցիներին դավաճանելու հարցում» շարունակում են օգնել Իսրայելին, գրում է Mehr-ը։

Խամենեին այս հայտարարությունն արել է երեքշաբթի մայրաքաղաք Թեհրանում Ռամադանի սուրբ ամսվա առաջին օրը Ղուրան ուսուցանողների և ունկնդիրների հետ կայացած հավաքի ժամանակ: «Իսլամական աշխարհում որոշ կառավարություններ օգնում են պաղեստինյան ճնշված ժողովրդի թշնամիներին: Աստծո օգնությամբ նրանք կպատժվեն այս դավաճանության համար»,- դիմելով հավաքվածներին՝ դիմել է Այաթոլլա Խամենեին:

Նա հավելել է, որ պաշարված Գազայի հատվածում պաղեստինյան ժողովրդի դիմադրությունն ու տոկունությունը «ծնկի կբերի Իսրայելի ռեժիմը»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ