Իրանի գյուղատնտեսության փոխնախարար Ջիհադ Կազեմ Խավազին ընդգծել է Իրանի գյուղատնտեսական արտադրության համար ԱՄՆ-ի պատժամիջոցների անարդյունավետությունը և հավելել, որ մի շարք երկրներ ցանկանում են Իրանի հետ այդ ոլորտում զարգացնել համագործակցությունը: Այս մասին հաղորդում է Tasnim-ը:
Խավազին գործակալությանը հայտնել է, որ որոշ միջազգային կազմակերպություններ, որոնց նկատմամբ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել նույնպես մեծ վնաս չեն կրել և այդ կազմկերպությունների հետ հարաբերություններում Իրանը ոչ մի խնդիր չունի:
«Մենք ծրագրում և սերտ համագործակցում ենք այլ երկրների հետ», – ասել է նա` նշելով, որ գիտական գյուղատնտեսության ոլորտում ակտիվությամբ առանձնացող մի շարք երկրներ պատրաստ են համագործակցել Իրանի հետ:
Նա հայտնել է, որ ԻԻՀ-ն գիտական գյուղատնտեսության զարգացման ոլորտում պայմանագրեր է կնքել բազմաթիվ երկրների, այդ թվում` Շվեյցարիայի և Չինաստանի հետ:
