ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում կքննարկվի Իրանի հետ հակամարտության վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունները սահմանափակելու հարցը: Այս մասին հայտնել է պալատի խոսնակ Նենսի փելոսին։
«Ամերիկացիների անվտանգության պահպանման մեր պարտավորությունը կատարելու համար Ներկայացուցիչների պալատը կքննարկի ռազմական լիազորությունների բանաձևը՝ սահմանափակելու համար Իրանի դեմ նախագահի ռազմական գործողությունները։ Այդ բանաձևը… կուղարկվի կոմիտե այսօր երեկոյան և վաղը կներկայացվի պալատի նիստում»,-նշվում է հայտարարությունում։
Փելոսին ասել է, որ Իրանի դեմ ռազմական գործողություններն անհանգստացնում են, իսկ գործադիր իշխանությունը ինչպես հարկն է Կոնգրեսին չի տեղեկացնում։
«Կոնգրեսի անդամները լրջորեն մտահոգ են վարչակազմի որոշմամբ՝ մասնակցելու Իրանի դեմ ռազմական գործողություններին, և նրանով, որ վարչակազմը չունի հետագա գործողությունների ռազմավարություն»,-ասել է խոսնակը։