Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Գալիբաֆը կորոնավիրուսով է վարակվել։
Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը։
Նշվում է, որ Գալիբաֆի խոսքով՝ նրա աշխատակազմի անդամներից մեկը վարակվել էր կորոնավիրուսով, որից հետո նաև դրական է եղել իր թեստի պատասխանը։
Մեջլիսի խոսնակը ասել է, որ գտնվում է կարանտինում, բայց շարունակելու է կատարել իր պարտականությունները։