Պարզվում է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Յուվենտուսը» փորձել է ձեռք բերել «Բարսելոնայի» ծագող աստղ Անսումանե Ֆատիին։
Այս մասին հայտնում է CalcioMercato-ն։
Նշվում է, որ իտալական ակումբը փորձել է բանակցություններ սկսել 17-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցով, սակայն «Բարսան» կտրուկ մերժել է այդ փորձը։
Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբը ոչ մի պարագայում մտադիր չէ հրաժարվել Ֆատիից։