fbpx
Աշխարհ

Իրանի նավթի նախարարը հնարավոր Է համարել ՕՊԷՔ-ի փլուզումը

Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն հայտարարել է, որ Թեհրանը կպատասխանի ՕՊԷՔ-ի (Նավթ արտահանող) երկրների կողմից ցանկացած սպառնալիքի: Իրանի դեմ դրանցից մի քանիսի միակողմանի գործողությունները կարող են հանգեցնել կազմակերպության փլուզման: Այս մասին ասել է նախարարը՝ ամփոփելով ՕՊԷՔ-ի գլխավոր քարտուղար Մուհամեդ Բարկինդոյի հետ մայիսի 2-ին կայացած հանդիպման արդյունքները։

Զանգանեն նշել է, որ ՕՊԷՔ-ը կարող «փլուզվել», եթե կազմակերպության առանձին երկրներ «միակողմանի գործողություններ» ձեռնարկեն Իրանի դեմ: Reuters-ը գրում է, որ այս խոսքերը վերաբերում են նախևառաջ Սաուդյան Արաբիային: Էր-Ռիադը ողջունել է Իրանի նկատմամբ նավթային պատժամիջոցներից մի քանի երկրների համար բացառությունների գործողությունը դադարեցնելու ԱՄՆ-ի որոշումը և խոստացել է մայիսին ավելացնել նավթի արդյունահանումը բոլոր գնորդների պահանջը բավարարելու համար: Ինչպես հայտնել է Shana գործակալությունը, Զանգանեն խոստացել է պատասխանել ՕՊԷՔ-ի բոլոր այն երկրներին, որոնք կսպառնան Թեհրանին:

«Իրանն ՕՊԷՔ-ի անդամ է հանդիսանում՝ ելնելով միայն իր շահերից: Եթե ՕՊԷՔ-ի առանձին անդամներ ցանկանում են սպառնալ կամ վախեցնել Իրանին, ապա ԻԻՀ-ն ձեռնպահ չի մնա նրանց պատասխանելուց»,- ասել է նախարարը:

ԱՄՆ-ում մայիսի 2-ին լրացել է Իրանի դեմ նավթային պատժամիջոցներից բացառությունների ժամկետն իրանական նավթ ներմուծող երկրների նկատմամբ: Այսպիսով, եթե Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան և Թուրքիան, որոնք Վաշինգտոնից բացառություններ էին ստացել մինչև մայիսի 2-ը, շարունակեն նավթ գնել Իրանից, ԱՄՆ-ի վարչակազմը պատժամիջոցներ կսահմանի նրանց դեմ: Այդ հետաձգումը ներմուծողներին տրամադրվել էր, որպեսզի նրանց թույլ տրվեր գտնել նավթի գնման այլընտրական աղբյուրներ: Հունաստանը, Իտալիան, ինչպես նաև Թայվանը, որոնք նավթ էին գնում Իրանից, արդեն դադարեցրել են իրանական նավթի ներմուծումը, մինչդեռ իրանական նավթի մյուս ներմուծողները բազմիցս ԱՄՆ-ին խնդրել են երկարաձգել բացառությունները:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ