fbpx
Ժամանց

Ամեն սերիայի հետ ամեն ինչ ավելի խավար է դառնում. Ֆաբիան Վագներ

HBO-ի «Գահերի խաղը» հայտնի հեռուստասերիալի երկրպագուները բողոքել են՝ նշելով, որ սերիալի վերջին 8-րդ եթերաշրջանի 3-րդ սերիան վատ է նկարահանված, և, դրա խավար գուների պատճառով, երկար սպասված պատերազմը հնարավոր չի եղել նորմալ նայել:

«Գահերի խաղի» օպերատոր Ֆաբիան Վագները պատասխանել է նրանց բողոքներին.

«Խնդիրն այն է, որ շատերը պարզապես չգիտեն՝ ինչպես ճիշտ լուսավորել իրենց հեռուստացույցները: Ափսոս, որ շատերը սերիալը նայում են հեռախոսներով և պլանշետներով: Այդպես, իհարկե, սերիան նույն էֆեկտը չի կարող ունենալ: Այն պետք է նայել մութ տարածության մեջ, ինչպես կինոթատրոններում է լինում: Իսկ շատերն այն նայել են բարձր լուսավորվածությամբ սենյակներում և դեռ բողոքում են, որ ոչինչ հնարավոր չի եղել տեսնել: Եվ հետո, այո, սերիալի ստեղծագործական կազմը որոշել էր, որ այս էպիզոդը մութ գույների մեջ է նկարահանվելու: Ամեն սերիայի հետ ամեն ինչ ավելի խավար է դառնում»:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ