Իրանում առնվազն երկու մարդ է մահացել, ավելի քան 1,5 հազարը՝ տուժել Նոր տարվան նվիրված հանդիսությունների ընթացքում, հայտնել է երկրի շտապ բուժօգնության ծառայությունը:
«Հաղորդվել է, որ տարվա վերջին չորեքշաբթի օրվա հետ կապված երեկվա պատահարներում տուժել է 1676 մարդ և զոհվել երկու հոգի», – հայտնել է Իրանի շտապօգնության ղեկավար Փիրհոսեյն Կուլիվանդը IRIB կորպորացիայի լրատվական գործակալությանը:
Ամեն տարի Իրանում նշվում է Չախարշանբե-Սուրի տոնը, որի տոնակատարությունը համընկնում է իրանական օրացույցով տարվա վերջին չորեքշաբթիի գիշերվա հետ: Ավանդույթի համաձայն` այդ օրն իրանցիները ցատկում են խարույկի վրայով, տոնակատարությունների ընթացքում նաև օգտագործվում է հրատեխնիկա: Նոր տարվա առաջին օրը մարտի 21-ն է: