Աշխարհ

Իրանում Բրիտանիայի դեսպանը հրավիրվել է Իրանի ԱԳՆ

Իրանը մեղադրել է Մեծ Բրիտանիային ապօրինաբար լցանավը զավթելու մեջ, որը իրանական նավթ էր տեղափոխում Ջիբրալթար՝ ասելով, որ այդ քայլը հավասարազոր է ավազակությանը: Այս մասին տեղեկացնում է Mehr-ը։

Նախօրեին Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մաքերը կանչվել է ԻԻՀ ԱԳ նախարարություն։

Համաձայն Իրանի ԱԳՆ հայտարարության՝ դեսպանի հետ հանդիպման ընթացքում Արևմտյան Եվրոպայի հարցերով Երրորդ դեպարտամենտի տնօրենը Մեծ Բրիտանիայի այդ քայլն անվանել է անընդունելի և կոչ է արել անհապաղ ազատ արձակել լցանավը։

Նշելով այն փաստը, որ լցանավը գտնվել է միջազգային ջրերում, իրանցի դիվանագետը Մեծ Բրիտանիայի ՌԾՈւ գործողությունները որակել է ավազակություն և ընդգծել է, որ Բրիտանիան իրավունք չունի մտցնել սեփական միակողմանի պատժամիջոցներ կամ ԵՄ պատժամիջոցներ այլ երկրների հանդեպ։

Հանդիպման ժամանակ Մեծ Բրիտանիայի դեսպանին ներկայացվել են լցանավի և նրա բեռան մասին փաստաթղթեր, որոնք նշում են, որ նավի շարժը լիովին օրինական է։

Նաև ընդգծվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կօգտագործի իր բոլոր քաղաքական և իրավական հնարավորությունները՝ ապահովելու համար նավի ազատումը և նրա իրավունքների պաշտպանությունը։

Մեծ Բրիտանիայի դեսպանն ասել է, որ անհապաղ կփոխանցի բողոքը Լոնդոն՝ ընդգծելով, որ Մեծ Բրիտանիան չի հետևում Իրանի դեմ ԱՄՆ միակողմանի պատժամիջոցներին։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ