Հասարակություն

Իրանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի մեջ ՀՀ քաղաքացիների առկայությունը ճշտվում է

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Twitter-ի իր էջում անդրադարձել է Իրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման դեպքին։

«Շատ ցավալի լուր է Ուկրաինայի միջազգային ավիաուղիների Boeing 737 ինքնաթիռի կործանումը Թեհրան-Կիև թռիչքի ժամանակ։

Իմ խորը համերաշխությունն եմ հայտնում զոհերի հարազատներին և ընկերներին»,-գրել է Մնացականյանը։

Գրառումը Facebook-ի իր էջում տարածել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ նշելով․

«Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվությունը ճշտվում է»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ