Ըստ նախնական տվյալների՝ Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիներ չկան։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։
https://www.facebook.com/anna.a.naghdalyan/posts/10156449137127434
Հիշեցնենք, որ «Ուկրաինական միջազգային ավիաուղիներ»-ի ուղևորատար ինքնաթիռը կործանվել էր Թեհրանից թռիչքից անմիջապես հետո։ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը հայտարարել է, որ այսօր հաստատվել է գրանցված 168 ուղևորի և անձնակազմի 9 անդամի մասին (177 մարդ)։ Բոլորը զոհվել են։
Նշենք նաև, որ ինքնաթիռի կործանման պատճառը եղել է շարժիչների այրվելը։
