ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանում կրոնական կենտրոններն ու մզկիթները կշարունակեն փակ մնալ մինչև մայիսի 4-ը կորոնավիրուսի տարածման կապակցությամբ։
Նախագահը նշել է, որ երկրի Արդարադատության նախարարությունը կերկարացնի ևս մեկ ամսով նաև «կալանավորների արձակուրդները»։
Կալանավորները կարող են վայելել իրենց ազատությունը մինչև մայիսի 20-ը, քանի որ վտանգ չեն ներկայացնում կորոնավիրուսով վարակվելու սպառնալիքի առումով։ Ռոհանին հայտնել է, որ դպրոցականներն ու ուսանողները դեռևս շարունակում են հեռավար ուսումը տնից։
Աղբյուրը՝ Tasnim․