fbpx
Աշխարհ

Իրանում մտադիր են ԱՄՆ զինվորականներին ներառել «ահաբեկիչների ցուցակում»

Reuters լրատվականի հաղորդմամբ՝ Իրանում մտադիր են ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչներին ներառել «ահաբեկիչների ցուցակ»-ում:

Նշվում է, որ Իրանը կարող է գնալ այդ քայլին, եթե Վաշինգտոնը իրանական «Հեղափոխական գվարդիա»-ն հայտարարի որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն:

«Եթե «Հեղափոխական գվարդիա»-ն ներառվի ահաբեկչական խմբավորումների ցանկում, ապա մենք ԱՄՆ-ի զինված ուժերը կներառենք ահաբեկիչների ցանկում, որտեղ նրանց կողքին կլինեն նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները»,- այս մասին ասել է Իրանի ազգային անվտանգության հարցերով խորհրդարանական կոմիտեի ղեկավար Հեշմաթոլա Ֆալահաթպիշեհը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ