Իրանում շարունակվում են գրանցվել կորոնավիրուսի նոր դեպքեր: Այս մասին հայտնում է երկրի առողջապահության նախարարի խորհրդական Ալի Ռըզա Վահաբզադեն:
Ըստ նրա հայտնած տվյալների արդեն մահացել է 429 մարդ:
«Երեկվանից մինչ այսօր հաջողվել է հայտնաբերել կորոնավիրուսով վարակման 1075 դեպք, վարակվածների թիվը հասել է 10 հազար 75-ի: Մեկ օրում մահացել է 75 հիվանդ, զոհերի ընդհանուր թիվը հասել է 429-ի»,- գրել է նա Twitter-ում՝ ներկայացնելով կորոնավիրուսին վերաբերող վիճակագրությունը փետրվարի 19-ից ի վեր:
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝
azat.tv/coronavirus։
coronavirus, twitter, virus, Ալի Ռըզա Վահաբզադե, Առողջապահություն, իրան, խորհրդական, կառանտին, Կորոնավիրուս, համաճարակ, նախարար, վարակվածներ, ցուցանիշ