Դոնալդ Թրամփը առաջարկել է հետաձգել Տոկիոյում անցկացվելիք Օլիմիադան: Նա այս մասին հայտնել է խաղերի մեկնարկից 19 շաբաթ առաջ և հավելել, որ նրանք կարող են հետաձգվել 1 տարով:
Նրա խոսքերով՝ մրցումները դատարկ մարզադաշտերում անցկացնելու այլընտրանքը ավելի վատ կլինի, քան հարկադրված հետաձգումը։
Սակայն ճապոնացի կազմակերպիչները պնդում են, որ կորոնավիրուսի համաճարակը չի խափանի հուլիսի 24-ից օգոստոսի 8-ն անցկացվելիք խաղերը։
Միջազգային օլիմպիական կոմիտեն նույնպես հայտարարել է, որ չի եղել որևէ խոսակցություն հետաձգելու մասին։ Թրամփը նշել է, որ մտադիր չէ խորհուրդներ տալ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին այդ հարցում։