fbpx
Աշխարհ

Իրանը դատապարտել է Իսրայելի հարձակումները Գազայի հատվածի վրա

Իրանը դատապարտում է Իսրայելի հարձակումները Գազայի հատվածի վրա, որոնք տեղի են ունենում ԱՄՆ-ի կողմից «անսահմանափակ աջակցության լույսի ներքո», ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Այդ ռեժիմին (Իսրայել) Միացյալ Նահանգների անսահմանափակ աջակցության և որոշ իսլմական կառավարության ամոթալի լռության պայմաններում, Իսրայելի հանցագործությունները Պաղեստինի օկուպացված տարածքներում չեն դադարում»,- ասվում է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Աբաս Մուսավիի հայտարարության մեջ:

Մուսավին նշել է, որ Պաղեստինն ունի ինքնապաշտպանության օրինական իրավունք «Իսրայելի հանցագործություններից» և կոչ է արել միջազգային կազմակերպություններին և ասոցիացիաներին կանխել Իսրայելի շարունակական ագրեսիան ընդդեմ «անպաշտպան ու անմեղ պաղեստինցի ժողովրդի»:

Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը դատապարտել էր Իսրայելի հրթիռակոծությունը պաղեստինցի զինյալների կողմից և հայտարարել, որ ԱՄՆ-ն աջակցում է Իսրայելի իրավունքին՝ պաշտպանվել հարձակումներից:

Իսրայելական ուժերը գնդակոծել էին անկլավի տարածքի շուրջ 300 թիրախ՝ պատասխանելով 500 հրթիռներով ու արկերով: Իսրայելում հարձակումների հետևանքով զոհվել էր 3 մարդ, հայտնում են տեղի լրատվամիջոցները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ