Իրանը դատապարտել է Գոլանի բարձունքի մասին Թրամփի հայտարարությունը

Հրապարակող՝

Արարատ Միրզոյանն ընտրվեց ԱԺ նախագահ

Ամենադիտվածներ

Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Գոլանի բարձունքների կարգավիճակի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը: Այս մասին մարտի 22-ին հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:

«Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի սուվերենության ԱՄՆ-ի անօրինական ու անընդունելի ճանաչումը չի փոխի այն փաստը, որ Գոլանները պատկանում են Սիրիային»,- հայտարարել է Ղասեմին: Նա նաև ընդգծել է, որ Գոլանի բարձուքները Սիրիայի բաղկացուցիչ մասն են «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի համաձայն»: «Թրամփի չմտածված որոշումները Մերձավոր Արևելք կբերեն նոր ճգնաժամեր»,- նշել է դիվանագետը:

Ավելի վաղ Թրամփը Twitter-ում հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ճանաչի Իսրայելի լիակատար սուվերենությունը Գոլանի բարձունքների նկատմամբ: Ըստ որում Սպիտակ տունը և Պետդեպարտամենտը չեն պարզաբանում նախագահի արած հայտարարությունը:

1944 թվականից Սիրիային պատկանող Գոլանի բարձունքներն Իսրայելը գրավեց 1967 թվականի Վեցօրյա պատերազմի ընթացքում: 1981 թվականին Իսրայելի խորհրդարանն ընդունեց օրենք, որով միակողմանի կարգով հռչակեց հրեական պետության սուվերենությունը Գոլանի բարձունքների նկատմամբ: Անեքսիան անվավեր է ճանաչվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1981 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 497 բանաձևով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Ամենաթարմ