ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ-Ռավանչին ՄԱԿ ԱԽ նիստում հայտարարել է, որ Իրանը շարունակելու է զարգացնել իր ազգային հրթիռային ու տիեզերական ծրագրերը։
Այս մասին հայտնում է TASS-ը։
Ռավանչին ընդգծել է, որ բալիստիկ հրթիռների ու տիեզերական սարքերի արձակումը անհրաժեշտ են անվտանգության, ինչպես նաև սոցիալ-տնտեսական ոլորտում երկրի շահերը պաշտպանելու համար։
Նա ասել է, որ հրթիռային ծրագրի մշակումը երկրի անքակտելի իրավունքն է։