Անգլական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Անտոնի Մարսիալի ծառայություններով սկսել են հետաքրքրվել նաև Իսպանիայից։
Այս մասին հայտնում է Eurosport-ը։
Նշվում է, որ հարձակվողի տրանսֆերով հետաքրքրված է «Ատլետիկո Մադրիդը»։
Ըստ աղբյուրի՝ այս ամսվա վերջում իսպանական ակումբը կապ կհաստատի ՄՅՈւ-ի հետ՝ տրանսֆերի հնարավորությունները քննարկելու համար։
Նշենք, որ Մարսիալի նկատմամբ հետաքրքրություն կա նաև Իտալիայից։