Մակրոնը ու Պուտինը պայմանավորվել են աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին՝ վստահության ամրապնդման հարցում

Ամենադիտվածներ

Առաջին խումբ․ Արարատ-2 – ը 7 գնդակ ուղարկեց Մասիսի դարպասը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Այս մասին հայտնում են Ելիսեյան Պալատի մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ Մակրոնը պայմանավորվածություն է ձեռք բերել Պուտինի հետ՝ աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանն ուղղված քայլերում։

Քննարկվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագության ջանքերը՝ խթանելու կողմերի միջև վստահության միջոցները։

Երկրների ղեկավարները խոսել են նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված, ինչպես նաև Բելառուս-Լեհաստան սահմանին տիրող իրավիճակներին։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ