fbpx
Աշխարհ

Իրանը հերքում է իր մասնակցությունը ամերիկյան բազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակմանը

Իրանը ոչ մի կապ չունի Հորդանան-սիրիական սահմանին ամերիկյան ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարվածի հետ։

Այս մասին IRNA լրատվական գործակալությանը հայտնել է ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչը։

Դիվանագետը նշել է, որ նման հայտարարություն է արել՝ կապված Թեհրանի հասցեին Վաշինգտոնի վարչակազմի մեղադրանքների հետ։

Հունվարի 28-ին ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ իրանամետ խմբավորումների կողմից անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երեք ամերիկացի զինվոր է զոհվել, 34-ը՝ վիրավորվել։ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը խոստացել է հակահարված տալ Իրանի կողմից աջակցվող աշխարհազորայիններին «ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում»:

Ինչպես հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը, հարձակումն իրականացվել է T-22 օբյեկտի վրա, որի կողքին գտնվում է ամերիկացի զինվորականների ճամբարը, որն օգնում է Հորդանանին սահմանի ամրապնդման հարցում։ Նրա խոսքով՝ իրենք այժմ պարզում են, թե ինչու ալ-Թանֆ շրջանում տեղակայված բազայում տեղադրված ՀՕՊ համակարգերը չեն կարողացել կանխել անօդաչու թռչող սարքի հարձակումը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ