Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խադիբզադեն հայտարարությամբ է հանդես եկել, որում նշել է, որ Իրանը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին վերականգնել խաղաղությունը Հարավային Կովկասում։
Այս մասին հայտնում է Irna լրատվական գործակալությունը։
Նա ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային վեճերի կարգավորման անհրաժեշտության մասին։
Խադիբզադեն նշել է նբաև, որ Իրանը պատրաստ է ջանքեր գործադրել՝ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու համար։