fbpx
Աշխարհ

Իրանը միշտ կլինի Լիբանանի ժողովրդի կողքին. Իրանի նախագահ

Իրանի կառավարությունը միջոցներ կձեռնարկի սիոնիստների վերջին հանցագործության կապակցությամբ և միշտ կլինի Լիբանանի ժողովրդի և «դիմադրության առանցքի» կողքին:
Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Իրանի կառավարությունն իր ցավակցությունն է հայտնում Լիբանանի ժողովրդին և համապատասխան քայլեր կձեռնարկի Բեյրութում «Հեզբոլլահի» ստորգետնյա շտաբին իսրայելական ավիահարվածից հետո»,- ասել է Իրանի նախագահը:

Իսրայելական բանակը գիշերվա ընթացքում շարունակել է ավիահարվածներ հասցնել Բեյրութի հարավային արվարձանների ուղղությամբ։
Իսրայելական բանակը հրատապ տարհանման կոչով դիմել է Բեյրութի հարավային արվարձանների բնակիչներին՝ առաջիկա ժամերին սպասվում են նոր ավիահարվածներ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ