Թեհրանը պատրաստ է բանակցությունների, բայց ոչ անձնատուր լինելու: Այս մասին չորեքշաբթի ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին հանրապետության նախարարների խորհրդի նիստում։
«Մենք միշտ պատրաստ ենք արդարացի և օրինական բանակցությունների, բայց ոչ հանձնվելու երկխոսության կամ բանակցային գործընթացի անվան տակ»,-ասել է Ռոհանին։
Պետության ղեկավարը նաև մեղադրել է Սաուդյան Արաբիային ու Իսրայելին Գործողությունների համապարփակ և համատեղ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ վերջնական համաձայնության հասնելուն խոչընդոտելու մեջ։