fbpx
Աշխարհ

Իրանը սպառնում է Արևմտյան կիսագնդի երկրների անվտանգությանը․ Բոլթոն

Իրանը և լիբանանյան շիական «Հեզբոլլահ» կազմակերպությունն օգնություն են ցուցաբերում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և անմիջականորեն սպառնում են Արևմտյան կիսագնդի երկրների անվտանգությանը։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջոն Բոլթոնը։

Նա պնդում է, որ Իրանը և «Հեզբոլլահը» աջակցում են Բոլիվարական Հանրապետությունում Մադուրոյի իրականացրած բռնաճնշումներին, անմեղ վենեսուելացիների խոշտանգումներին ու սպանություններին, ինչպես նաև անմիջականորեն սպառնում են տարածաշրջանի անվտանգությանը։

«Մենք կշարունակենք մերկացնել Մադուրոյի կողմնակիցներին և Իրանի ջանքերը Արևմտյան կիսագնդում իրենց իրականացրած գործունեությունում»,- ասել է Բոլթոնը։

Շաբաթ օրը ՌԴ արտաքին գործերի փխնախարար Սերգեյ Ռյաբկովն ասել է, որ ԱՄՆ սանձազերծած տնտեսական ահաբեկչությունը Վենեսուելայի ժողովրդի և օրինական կառավարության դեմ միջազգային իրավունքի առումով ոչ մի հիմք չունի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ