fbpx
Իրավական

Իջևանում տեղի ունեցած դեպքերի առթիվ 10 անձ կալանավորվել է

Իջևանում տեղի ունեցած անկարգությունների գործի շրջանակներում 13 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ:

Նրանցից 10-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 1 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, իսկ 2 նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով: Մեղադրանքներ են առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ, 258-րդ հոդվածի 4-րդ և 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը:

https://www.facebook.com/naira.harutunyan/posts/2559133454130729

Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին Իջևանում մի քանի հարյուր քաղաքացիներ փակել էին Հայաստան – Վրաստան միջպետական ավտոմայրուղին՝ բողոքելով ապօրինի անտառահատումների արգելքի դեմ: Բախումները սկսվել են այն պահին, երբ ոստիկանները փորձել են բացել ճանապարհը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ