Իրանի նախագահ Հասան Ռոհանին հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները «հանցագործություն» են, հայտնում է Reuters-ը:
Իրանցի առաջնորդը նաև նշել է, որ երկրի իշխանությունները մտադիր են դատի տալ ԱՄՆ-ին՝ չնշելով, թե որտեղ է հայցը ներկայացվելու:
Ռոհանին հավելել է, որ պատժամիջոցները հանգեցրել են Իրանում գնաճի:
