fbpx
Աշխարհ

Իրանը զորավարժություններ է անցկացնում Թուրքիայի հետ սահմանին

Իրանի զինված ուժերը չպլանավորված զորավարժություններ են սկսել Թուրքիայի հետ սահմանի մերձակայքում: Այդ մասին հոկտեմբերի 9-ին հայտնել է ISNA գործակալությունը:

Նշվում է, որ զորավարժությունները տեղի են ունենում Արևմտյան Ատրպատականի նահանգում, Ուրմիա լճի շրջանում: Վարժանքներին մասնակցում են արագ արձագանքման ստորաբաժանումները՝ ուղղաթիռների օգտագործմամբ: Զորավարժություններն ընթանում են Իրանի զինուժերի գլխավոր հրամանատար Աբդուլռահիմ Մուսավիի ներկայությամբ:

Իրանական զորավարժությունների վերաբերյալ տեղեկատվությունը հայտնվել է այն նորությունների ֆոնին, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի ստորաբաժանումներն անցել են Սիրիայի սահմանը, որտեղ Անկարան մտադիր է անվտանգության գոտու ստեղծման գործողություն իրականացնել: Թեհրանը դեմ է արտահայտվել թուրքական ուժերի կողմից Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ անցկացնելուն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ