fbpx
Աշխարհ

Իրաքում ԱՄՆ դեսպանատունը հրթիռակոծության է ենթարկվել

Իրաքի մայրաքաղաք Բաղդադի խիստ պահպանվող Կանաչ գոտում ԱՄՆ դեսպանատան շրջակայքը հրթիռակոծության է ենթարկվել։

Այս մասին հայտնում է Shafaq News գործակալությունը՝ հղում անելով իրաքյան անվտանգության ուժերի աղբյուրին։

Դիվանագիտական ներկայացուցչությունը գտնվում է քաղաքի կենտրոնում։ Նշվում է, որ շրջակայքում պայթյուններ են լսվել, իսկ շենքի ներսում հնչել են տագնապի ազդանշաններ։ Ըստ նախնական տվյալների՝ մի քանի հրթիռ է արձակվել դեսպանատան հարակից տարածքի վրա, ասել է աղբյուրը։

Վերջին շրջանում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները բազմիցս ենթարկվել են հարձակման կամ սադրանքների: Մասնավորապես սեպտեմբերի 20-ին Լիբանանում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության մոտ կրակոցներ են հնչել։ Այնուհետև Վաշինգտոնը խորհուրդ տվեց ամերիկացի քաղաքացիներին չայցելել Լիբանան և թույլ տվեց Բեյրութում ԱՄՆ դեսպանատան որոշ աշխատակիցների լքել երկիրը։

Ավելի վաղ Իսրայելը «Հեզբոլլահի» հնարավոր մուտքը պատերազմ անվանել էր «ճակատագրական սխալ»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ