Իրաքի Քերբելա քաղաքաու նստացույցը ցրելու հետևանքով առնվազն 18 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդել է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով բժշկական աղբյուրների։
Նրանց տվյալներով՝ իրավապահները, փորձելով ցրել բողոքողներին, որոնք հանդես են գալիս երկրում կոռուպցիայի և տնտեսական խնդիրների դեմ, հրազեն են կիրառել: Այս տեղեկությունը, սակայն, չի հաստատվել պաշտոնապես։
Նախօրեին Mavasin News լրատվական պորտալը, հղում անելով Մարդու իարվունքների բարձրագույն հանձնաժողովի տվյալներին, հայտնել է, որ անցած շաբաթվա վերջից անկարգությունների հետևանքով երկրում զոհվել է առնվազն 82 մարդ: Նրա տեղեկությունների համաձայն՝ բողոքի ակցիաների ընթացքում տարբեր աստիճանի ծանրության վերքեր է ստացել շուրջ 3600 մարդ: