Վաղվանից նոր ավտոբուսների ու միկրոավտոբուսների վարորդներն իրենց մոտ մանրադրամ կունենան

Հրապարակող՝

Վաղվանից նոր ավտոբուսների ու միկրոավտոբուսների վարորդներն իրենց մոտ մանրադրամ կունենան

Ամենադիտվածներ

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ վաղվանից նոր ավտոբուսների ու միկրոավտոբուսների վարորդներն իրենց մոտ որոշակի քանակով մանրադրամ կունենան։

Այս մասին տեղեկանում ենք Քաղաքապետարանի Facebook-ի էջում կատարված գրառումից։

«Հաշվի առնելով քաղաքային տրանսպորտում 100 դրամանոց մետաղադրամների մեծ պահանջարկը` երկուշաբթի օրվանից համայնքային բոլոր նոր ավտոբուսների և միկրոավտոբուսների վարորդներն իրենց մոտ կունենան որոշակի քանակությամբ մանրադրամ:

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, խնդիրը որոշակիորեն լուծելու համար այլընտրանքային այս մոտեցումը կկիրառվի` մինչև միասնական տոմսային համակարգին ամբողջական անցումը», – ասված է գրառման մեջ:

Ամենաթարմ