fbpx
Երևան

Ազատման դիմում է ներկայացրել Ավանի փոխթաղապետը

Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանը, ով հայտնի էր իր Facebook-յան աղմկահարույց գրառումներով, ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին նա տեղեկացրել է Facebook-ում։

«Սիրելի հայրենակիցներ, սիրելի ավանցիներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ իմ դիմումի համաձայն այսօր վայր եմ դրել լիազորություններս։

Այս տարիների ընթացքում մենք միասին բավականին արդյունավետ աշխատանք ենք կատարել, իրագործել բազմաթիվ ծրագրեր, որոնք միտված են եղել բարելավվելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու, մասնավորապես ավանցիների կյանքի որակը տարբեր բնագավառներում։

2018 թվականի հեղափոխությունից հետո ավանցին ազատվեց այն ծանր կապանքներից, որ տիրում էր նախկին ռեժիմի ընթացքում։ Ես, լինելով հեղափոխական արժեքների անդավաճան կրող, այս ընթացքում արել եմ ամեն ինչ ի շահ և ի բարօրություն Ավանի և ավանցու։ Առաջնորդվել եմ, ոչ թե պաշտոնը, աթոռը ծառայեցնելու ինձ, այլ հակառակը՝ ծառայեցրել եմ հանուն ընդհանուր բարօրության։ Ինձ փոխարինողին, նույնպես ցանկանում եմ արդյունավետ աշխատանք, ի շահ համյանքի։

Եվ վերջում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ինձ տրված վստահության համար։ Լավ եղեք, սիրում եմ բոլորիդ», – գրել է Պողոսյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ