fbpx
Սպորտ

Ռոնալդուն կոտրել է երկրպագուի հեռախոսը, հետո ներողություն խնդրել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» աստղ Կրիշտիանու Ռոնալդուն ներողություն է խնդրել երկրպագուներից՝ «Էվերտոնի» հետ խաղից հետ (0-1) դրսևորած իր պահվածքի համար։

Նշենք, որ պարտությունից վրդովված Ռոնալդուն հանդերձարան գնալու ճանապարհին ձեռքով հարվածել ու կոտրել էր երկրպագուներից մեկի հեռախոսը։

Ռոնին սոցցանցային գրառմամբ ներողություն է խնդրել իր կատարած արարքի համար ու նշել, որ այդպիսի պահերին բարդ է վերահսկել հույզերը, բայց իրենք միշտ պետք է լինեն հարգանքով, համբերատար ու ճիշտ օրինակ ծառայեն այդ խաղի երիտասարդ երկրպագուներին։

Նա նաև այդ երկրպագուին հրավիրել է «Օլդ Տրաֆորդ»՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հանդիպմանը։

Նշենք, որ ՄՅՈւ-ն հետաքննում է տեղի ունեցած միջադեպը։

https://www.youtube.com/watch?v=6TbxjnAfT-Q

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ