fbpx
Իրավական

Շիրինյանի պնդմամբ, իրենց տրված շուրջ 60 ձայն, մինչև ԿԸՀ հասնելը, կորել է։

Քաղաքագետ, Քրիստոնյա-ժողովրդական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը շնորհակալ է ինչպես իրենց ձայն տված, այնպես էլ ձայն չտված ՀՀ քաղաքացիներին։ Այս մասին նա ասաց այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է panorama.am-ը։

«Մի մասին ես բացահատ ասել եմ՝ ձեր ձայնն ինձ պետք չէ։ Ես ձայն չեմ մուրացել։ Կարծում եմ՝ շատ արդյունավետ սերմ ունենք հասարակության մեջ ցանած։ Մենք կշարունակենք  գործել որպես այլընտրանք։ Մենք արտախորհրդարանական ընդդիմություն լինելու միտք չունենք, կմատակարարենք տնտեսական հայցակարգեր, քաղաքագիտական կոնցեպցիաներ, մշակութային բարձր թռիչք, դպրոցի վերակառուցում։ Մենք կշարունակենք մեր գործունեությունը,  սակայն փողոցային ընդդիմություն չենք լինի»,- ասաց քաղաքագետը։

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմության խնդրին, Լևոն Շիրինյանն ընդգծեց, որ «Լուսավոր Հայաստանն» ընդդիմություն լինել չի կարող, քանի որ «Իմ քայլի» հետ նրանք երկուսն էլ ազատական ուժեր են, գրեթե նույն արժեքներն են դավանում։ Ընդդիմության տեղը, քաղաքագետի խոսքով, կարող է զբաղեցնել ԲՀԿ-ն։

Բանախոսը շեշտեց՝ ընտրությունների արդյունքում մենք այդպես էլ դասական խորհրդարան չունեցանք, ունեցանք գերծանրաբեռնված Ազգային ժողով, որտեղ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն բացարձակ մեծամասնություն ունի, այլև՝ գումարած դրան՝ գրեթե նույն արժեհամակարգին դավանող «Լուսավոր Հայաստան» կուսակցություն։

Լևոն Շիրինյանը հայտարարեց՝ դեկտեմբերի 9-ին իրենց կուսակցության անդամները նկատել են, որ քվեաթերթիկների տրցակում բացակայել է թիվ 6` իրենց քվեաթերթիկը։ Նա, սակայն, նշեց, որ հաղթողների և ժողովրդի տրամադրությունը չփչացնելու համար իրենք բողոք չեն ներկայացրել՝ դա թողնելով ԿԸՀ-ի խղճին։ Բանախոսը նաև պնդեց, որ երեք տեղամասերից իրենց տրված շուրջ 60 ձայն, մինչև ԿԸՀ հասնելը, կորել է։ 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ