Սույն թվականի մարտի 26-ից մինչև հուլիսի 30-ը, շինարարական աշխատանքներով պայմանավորված, Իսակովի պողոտա – Ա. Բաբաջանյան փողոցի ճանապարհային հանգույցում կատարվելու է երթևեկության փոփոխություն: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
Մասնավորապես փակվելու է Իսակովի – Մ5 ուղղությունից դեպի Ա. Բաբաջանյան փողոց իջատեղը։
Փակվելու է նաև Ա. Բաբաջանյան փողոց – Իսակովի պողոտա ուղղությունը (ուղեանցի տակով):
Երևանի քաղաքապետարանը հորդորում է վարորդներին օգտվել Ա. Բաբաջանյան – Մ5 ուղղությունից դեպի Իսակովի պողոտա հետադարձից:
Արմինե Հարությունյան