fbpx
Եվրահանգրվան

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում անհապաղ ազատել հայ գերիներին

europe armenia

«Մեզ լրջորեն անհանգստացնում են Ադրբեջանի կողմից հայ գերիների չարաշահման բազմաթիվ մեղադրանքները, որոնք փաստվում են մասնավորապես՝ Human Rights Watch- ի վերջին զեկույցում: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին հետաքննել նման բոլոր մեղադրանքները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Պետք է լիակատար ապահովվի հարգանքը միջազգային մարդասիրական իրավունքի հանդեպ և խոշտանգումների ու այլ նվաստացուցիչ կամ անմարդկային վերաբերմունքի արգելումը»,-ասված է Եվրահորհրդարանի պատգամավորների հայտարարության մեջ։

Հայ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանը անմարդկային վերաբերմունք է ցուցաբերում. Human Rights Watch

Եվրոպայի Հայ դատի գրասենյակը ողջունել է Եվրախորհրդարանի պատգամավորների կողմից հնչեցված հայտարարությունը, որով նրանք կոչ էին արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել գերեվարված բոլոր հայերին:

«Մենք ողջունում ենք Եվրախորհրդարանի անդամներ Մարինա Կալյուրանդի (S&D), Անդրեյ Կովաչևի (EPP) և Ժելյանա Զովկոյի (EPP) կողմից արված հայտարարությունը, որով կոչ է արվում Ադրբեջանին առանց հապաղման ազատ արձակել բոլոր հայ գերիներին: Հայտարարությունն արվել էր Human Rights Watch կազմակերպության հրապարակած զեկույցից հետո, որտեղ պատմվում էր Ադրբեջանի իշխանությունների կողմից հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների ու բռնությունների մասին:

Հայտարարությունը ստորագրած անձինք Եվրախորհրդարանում Լեռնային Ղարաբաղի հարցով ամենատեղեկացված պատգամավորներն են։ Մարինա Կալյուրանդը Հարավային Կովկասի հետ հարաբերություններով զբաղվող հանձնաժողովի նախագահն է, Անդրեյ Կովաչևը՝ Հայաստանի հարցով հիմնական զեկուցողը, իսկ Ժելյանա Զովկոն՝ Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցողը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ