Իմ քայլը դաշինքից ընտրված պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԱԺ այսօրվա իր ելույթի ժամանակ անդրադարձավ իշխանության տարբեր ճյուղերին։
«Այսօր հնչում են տարբեր մեղադրանքներ, թե ինչու գործադիրի ղեկավարը չի զանգում դատավորին»,- ասաց Հովհաննիսյանը։
«Մեկին բռնեցին, մյուսին բաց թողեցին: Այս դիսկուրսը բավական ակտիվ է հասարակության մեջ: Այլեւս նման բան չի լինելու, հետ վերադարձ չի լինելու»:
Հովհաննիսյանն հայտարարեց, որ նոր իշխանության խնդիրն է հստակ սահմաններ գծել իշխանությունների մեջ, տարանջատել իշխանությունները: Գործադիրը չպետք է միջամտի դատական գործերին:
«Եթե իշխանություն երեք ճյուղերը չտարանջատվեցին, մենք չենք կարող ունենալ ժողովրդավարական երկիր»,-հայտարարեց Հովհաննիսյանը:

