fbpx
Աշխարհ

Իսլամական երկրները պետք է միավորվեն. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իսլամական երկրները պետք է միավորվեն Իսրայելին դիմակայելու համար, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

«Միակ քայլը, որը կարող է կանգնեցնել իսրայելական ամբարտավանությունը, ավազակապետությունը և ահաբեկչությունը, իսլամական երկրների դաշինքն է», – ասել է Թուրքիայի ղեկավարը։

Նա նշել է, որ Եգիպտոսի և Սիրիայի հետ հարաբերությունները բարելավելու Անկարայի վերջին քայլերն ուղղված են «համերաշխության գիծ ձևավորելուն՝ հակազդելու Իսրայելի էքսպանսիոնիստական ​​գործողությունների աճող սպառնալիքին»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ