Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ Թուրքիայի ռազմական գործողության մեկնարկից ի վերահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման ավելի քան 100 անդամ է փախել բանտերից:
«Մենք կասեինք, որ այժմ նրանց թիվը գերազանցում է 100-ը»,-ասել է Սիրիայի գծով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին՝ ելույթ ունենալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում՝ նշելով, որ իրենք չգիտեն, թե նրանք որտեղ են:
Բացի դրանից՝ Ջեֆրին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ունի նրանց կողմից թուրքական գործողության ընթացքում կատարած ռազմական հանցագործությունների ապացույցներ:
«Մենք տեսել ենք մի քանի միջադեպ, որոնք որակվում են որպես ռազմական հանցագործություն»,-ասել է ԱՄՆ ներկայացուցիչը:
«Շատերը փախան, քանի որ, ինչպես և մենք, նրանք ևս շատ մտահոգված են սիրիական ընդդիմությամբ, որին սատարում է Թուրքիան»,-հայտարարել է Ջեֆրին՝ հավելելով, որ հարձակումը ողբերգական աղետ դարձավ Սիրիայի հյուսիս-արևելքի համար: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն: