Հայաստանի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը նախախաղային հեռավար ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին։
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երրորդ տուրում մարտի 31-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Ռումինիայի թիմին։
«Շատ տարբեր հավաքականներ են Իսլանդիան ու Ռումինիան։ Տեսանք, որ Իսլանդիան ֆիզիկապես շատ ուժեղ թիմ է, իսկ Ռումինիան շատ նման է մեր թիմին՝ խաղալով ուղղահայաց և բարձր արագությամբ։
Ամեն խաղին մարտավարական դասավորությունն ընտրում ենք մրցակցին համապատասխան։ Ցանկանում ենք, որ մեր թիմն իրեն նույնականացնի որոշակի խաղային համակարգի հետ, սակայն դրա համար ժամանակ է պետք։ Բայց պետք է առաջին հերթին գոհ լինենք, որ ֆուտբոլիստները համապատասխան տրամադրված են»,- ասել է Խոակին Կապառոստ։
Հայաստան – Ռումինիա հանդիպումը տեղի կունենա մարտի 31-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի 20։00-ին։